National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
10.04.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Սլովակիայի փոխվարչապետին
1 / 4

Ապրիլի 10-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Սլովակիայի փոխվարչապետ, արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակին:

Ողջունելով եւ շնորհակալություն հայտնելով ՀՀ Նախագահի պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար ` ԱԺ նախագահը գոհունակությամբ փաստեց, որ Հայաստան-Սլովակիա կապերը ակտիվ զարգանում են եւ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով: Հովիկ Աբրահամյանը անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական կապերի ակտիվացումը եւ փոխադարձ շփումները: ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել ԵՄ-ի հետ համագործակցության ոլորտում: Պարոն Աբրահամյանի խոսքով` արդեն ավարտվել են Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները եւ ակնկալվում է եզրափակել գործընթացը մինչեւ Վիլնյուսի գագաթաժողովը: Հաջողությամբ են ընթանում նաեւ Խորը եւ ազատ առեւտրի գոտու դրույթների շուրջ բանակցությունները:

Հովիկ Աբրահամյանը նշեց, որ հայկական կողմը բարձր է գնահատում 2004թ. Սլովակիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:

 Պարոն Լայչակը կարեւորեց Հայաստանի եւ Սլովակիայի միջեւ համագործակցության զարգացումը, քաղաքական երկխոսության ակտիվացումը եւ տնտեսական փոխգործակցության խթանումը: Նա ընդգծեց ազգային խորհրդարանների միջեւ համագործակցության խորացման կարեւորությունը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը: Սլովակիայի փոխվարչապետը համոզմունք հայտնեց, որ խորհրդարանական կապերի ակտիվացմանը կնպաստի բարեկամական խմբերի ու հանձնաժողովների համագործակցությունը եւ նշեց, որ Սլովակիայի խորհրդարանում գործում է 19 անդամ ունեցող Սլովակիա-Հայաստան բարեկամության խումբ: Նա բարձր գնահատեց եվրաինտեգրման գործընթացում Հայաստանի գրանցած հաջողությունները եւ համոզմունք հայտնեց, որ Արեւելյան գործընկերության ձեւաչափը այս հարցում լայն հնարավորություններ է ընձեռում Հայաստանի համար:Երկուստեք կարեւորվեց համա•ործակցության խորացումը միջազգային կառույցներում:

Անդրադարձ կատարվեց նաեւ տարածաշրջանային խնդիրներին, կողմերը ընդգծեցին, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, խաղաղ բանակցությունների ճանապարհով:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am